«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի խաղը՝ համեմատելով նրան Էդերսոնի հետ։ Իտալացին միացել է «Սիթիի» թիմին սեպտեմբերի սկզբին։ Նորեկը փոխարինել է նախկին թիվ մեկ դարպասապահ Էդերսոնին, որը տեղափոխվել էր «Ֆեներբահչե»։
«Դեկտեմբերից ի վեր մենք ունենք ինը նոր խաղացող, և շատ մեխանիզմներ դեռ պետք է տիրապետել։ Մեր դարպասապահը ազատ է, երբ մրցակիցը խաղում է մեկը մեկի դեմ։ Քայլ առ քայլ Ջիջիոն կսովորի օգտվել դրանից։
Նա կարողանում է լավ փոխանցումներ կատարել, չնայած ոչ այնքան հեռու, որքան Էդերսոնը, ով այս ոլորտում անգերազանցելի է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Report-ը։
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի արտագնա խաղում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Արսենալի» հետ։