Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները երաժշտական մրցույթում առաջին անգամ միմյանց ամենաբարձր միավորներն են դրել

Ղազախստանում ավարտվել է
«Silk Way Star» երաժշտական մրցույթի առաջին փուլը։

Ինչպես հաղորդում է APA-ն՝
հղում անելով Kazinform-ին, առաջին փուլի ընթացքում 12 մասնակիցներից
յուրաքանչյուրը մայրենի լեզվով երգ է կատարել։

Տեղեկությունների համաձայն՝
մեկնարկային փուլի առանձնահատկությունն այն է, որ ոչ մի մասնակից չի լքել
նախագիծը, այսինքն՝ բոլոր մասնակիցները կշարունակեն պայքարը հաղթանակի համար։

Ժյուրիի որոշմամբ՝ առաջին
տեղը՝ 126 միավորով, գրավել է մալայզիացի երգչուհի Յազմին Ազիզը, երկրորդ տեղը՝
122 միավորով, ուզբեկ երգչուհի Մադինաբոնու Ադիլովան, երրորդ և չորրորդ տեղերը՝
120 միավորով, համապատասխանաբար՝ Թուրքմենստանի մասնակից Դովրան Շամմիևը և վրացի
մասնակից Ավթանդիլ Աբեսլամիձեն։

Հատկանշական է, որ առաջին անգամ
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց ամենաբարձր միավորներն են դրել
միջազգային մրցույթում։

 

 

Leave a Comment