Zham.am | Հայկական օրակարգ. Անդրանիկ Թևանյան






«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կուսակցության հիմնադիր համագումարում ունեցած ելույթի տեսանյութն ու նշել հիմնական թեզերը.
«Հայկական օրակարգ

1․ Ընդդիմադիր դաշտում «ջրային հրադադար» է պետք․ բոլորիս թիրախում պետք է լինի օրվա իշխանությունը,

2․ Նիկոլի կեղծ խաղաղության թեզերին մենք հակադրում ենք իրական խաղաղության կոդը,

3․ «4–րդ հանրապետություն» կոչվածը թուրքական ծագում ունի,

4․ Պետք է տեր կանգնել 3–րդ Հանրաապետությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հայկական ինքնությանը,

5․ Հայաստանի անվտանգային մարտահրավերների մի զգալի մասը սուբյեկտիվ ծագում ունի և պայմանավորված է ՀՀ օրվա իշխանության պարագլխի վարքագծով, հետևաբար՝ իշխանափոխությունը կվերականգնի մեր բնական դաշնակիցների հետ կապը և կնպաստի անվտանգության մակարդակի բարձրացմանը»։

 



Leave a Comment