
Դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալն այս տարի էականորեն նվազել է, դրանց ազդեցությունը հիմա մեր տնտեսության վրա այնքան մեծ չէ, որքան ռուս–ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կարեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դրամական փոխանցումները կամ տրանսֆերտներն այլևս մեր տնտեսության համար էական գործոն չեն։ Ըստ նրա` եթե ժամանակին տրանսֆերտները մեր ՀՆԱ–ի համեմատ, ըստ էության, երկնիշ թիվ էին կազմում, ապա հիմա ունենք միանիշ ֆենոմեն։
Սարգսյանը նշեց, որ խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որոնք ֆինանսական միջոցների առավել ակտիվ փոխանցողներն էին։
«Ռուբլու փոխարժեքի տատանումները, ՌԴ–ում միգրանտների հանդեպ նոր խստացումները, ինչպես նաև նույն աշխատանքի հետ կապված Հայաստանում առավել լավ պայմանների առաջակը ստիպել են մեր արտագնա աշխատանքի մեկնողներին մնալ հայրենիքում ու նույն գումարը վաստակել այստեղ։ Այսինքն` տրանսֆերտը փոխարինվել է աշխատավարձով»,– ընդգծեց տնտեսագետը։
Նյութն ամբողջությամբ՝ arm.sputniknews.ru