Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ կվարի ԵՄ-ի եռյակի հետ

Հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին կամ 23-ին։ Բանակցություններին ներկա կլինի նաև Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։Ավելի վաղ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Արաղչիի՝ Նյու Յորք ժամանման մասին:

Իրանի արտաքին գործերի նախարարը Միացյալ Նահանգներ է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից մի քանի օր առաջ, որը չորեքշաբթի օրը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Leave a Comment