Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Բժշկական համալսարանի լաբորատորիայում բռնկված հրդեհը (թարմացված)

Սեպտեմբերի 21-ին, ժամը 19։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բժշկական համալսարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է լաբորատորիայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։14-ին։

Մեկ անձ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Leave a Comment