Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողանում իջնել․ ՆԳՆ ՓԾ

Հասարակություն

21.09.2025 | 18:45

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14։01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ծաղկեվանք» եկեղեցու մոտակայքում քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները քաղաքացուն անվնաս իջեցրել են քարափից (մոտ 30 մետր) և ուղեկցել (մոտ 1,5 կմ) անվտանգ տարածք։

Leave a Comment