🎥 Սերիա Ա․ Յուվենտուսը միավորներ կորցրեց Վերոնայի հետ խաղում — Armsport.am

«Յուվենտուսը» Իտալիայի Սերիա Ա-ի 4-րդ տուրում արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ։

Հաշիվը 19-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» վինգեր Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։ 44-րդ րոպեին «Վերոնան» հավասարեցրեց հաշիվը Գիֆթ Օրբանի՝ 11-մետրանոցից խփած գոլով։

«Յուվենտուսը» (10 միավոր) գլխավորեց Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը։ Իգոր Տուդորի գլխավորած թիմն առաջին անգամ կորցրեց միավորներ։ «Վերոնան» (3 միավոր) զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հանդիպման գոլերը` ԱՅՍՏԵՂ

Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment