Կամչատկայում 1 օրում գրանցվել է 124 երկրաշարժ


Միջազգային


Վերջին 24 ժամվա ընթացքում մասնագետները Կամչատկայում գրանցել են 124 երկրաշարժ։ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են դրանցից 25-ը։

Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։

Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային նախարար Սերգեյ Լեբեդևի խոսքով՝ ավերածություններ չեն գրանցվել։ Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տրվել թերակղզու արևելյան ափին, և մոտ 30 սմ բարձրությամբ ալիք է հասել Նալիչևո գետի գետաբերանին։ Հետցնցումները շարունակվում են։


Leave a Comment