««Մայր Հայաստան»-ի համագումարում կհնչեն վաղվա Հայաստանի թեզերը»․ Անդրանիկ Թևանյան

««Մայր Հայաստան»-ի համագումարում կհնչեն վաղվա Հայաստանի թեզերը»․ Անդրանիկ Թևանյան

Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետություն vs հակապետություն, Եկեղեցի vs հակաեկեղեցի
«Մայր Հայաստան» vs «Քաղաքացիական պայմանագիր»։
Շատ խորհրդանշական է, որ «Մայր Հայաստան» կուսակցության ձևավորման համագումարը տեղի է ունենալու սեպտեմբերի 21–ին՝ ՀՀ 3–րդ Հանրապետության անկախության օրը։
Օրը պատահական չէ ընտրված։
Խորհրդանշական է նաև, որ անկախության տոնի նախօրեին մեր անկախության, պետականության, ինքնության, եկեղեցու դեմ ուղղված համագումար է տեղի ունենում իշխող կուսակցության կողմից։
Մեր համագումարում առաջ կքաշվեն վաղվա Հայաստանի թեզերը և կներկայացվեն այսօր հնչեցրածների հակաթեզերը։
Հայկական ու թուրքական օրակարգերի հակադրություն է լինելու։ Հայաստանի 3-րդ Հանրապետության և «Արևմտյան Ադրբեջանի՝ 4-րդ «հանրապետության» հակադրություն է լինելու։ Իրական խաղաղության և կեղծ խաղաղության հակադրություն է լինելու»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան

Leave a Comment