«Լիվերպուլը» քննարկում է 31-ամյա ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը քննարկում է ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը Միլոշ Կերկեսի ակումբում կարիերայի վիճահարույց մեկնարկից հետո։
Ռոբերտսոնը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է 346 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով 12 գոլ և կատարելով 67 գոլային փոխանցում։