Գերմանացի ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգը հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին 37 տարեկանում։ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպանը լուրը հայտնել է իր սոցիալական ցանցերի էջում։
«Ընտանիք։ Ընկերներ։ Երկրպագուներ։ Ժամանակը եկել է», – գրել է Բոատենգը՝ կցելով իր կարիերան լուսաբանող տեսանյութ։
Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Հերտան», «Համբուրգը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Լիոնը» և «Սալերնիտանան»։ Գերմանացի պաշտպանի վերջին ակումբը ավստրիական ԼԱՍԿ-ն էր, որը նա լքեց անցյալ ամռանը։
«Բավարիայի» հետ Ժերոմ Բոատենգը նվաճել է Բունդեսլիգայի ինը տիտղոս, Գերմանիայի հինգ գավաթ և Գերմանիայի Սուպերգավաթը։ Ֆուտբոլիստը նաև երկու անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը։
2014 թվականին Ժերոմ Բոատենգը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության չեմպիոն։