Փաշինյան. արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել, սա խաղաղություն է

Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի, հայտարարել է Փաշինյանը

Փաշինյան. արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել, սա խաղաղություն է


ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել։ Սա խաղաղություն է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Անկախությունից ի վեր մենք որևէ նման 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի», – նշեց վարչապետը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ։


Նրա խոսքով, Հայաստանն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղոություն է հաստատված:


«Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ը մի երկար գործընթացի գագաթնակետն է», – ասաց Փաշինյանը։


 

Leave a Comment