Արցախի թեմայով հայտարարություն չի արվում, որ Ալիևը հանկարծ չբարկանա․ Էդմոն Մարուքյան


Քաղաքականություն


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․

Ինչու՞ է հենց այս օրը ընտրվել ՀՀ անկախության տոնին ընդառաջ պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողության անցկացման համար։
Դա կարելի էր անել մի քանի օր առաջ կամ սեպտեմբերի 21-ից հետո, բայց ոչ՝ տոնական պետական պարգևների հանձնման արարողությունը տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին։

Երկու տարի առաջ այս օրը Արցախում սկսվել է մեկ օր տևողությամբ անհավասար պատերազմ, որում զոհվել են մեր հայրենակիցները, այդ օրը 150 հազար մարդու էթնիկ զտման սկիզբն է դրվել։

Լավ, պարզ է, որ այդ թեմայով որևէ հայտարարություն չի արվում՝ որպեսզի Ադրբեջանի հանցագործությունները մոռացության մատնվեն ու լեգիտիմացվեն, և որպեսզի հանկարծ Ալիևը չբարկանա. պայքար չկա, Արարատ լեռը չկա, դե ամեն տեղից հանում եք, բայց միթե՞ ձեր մեջ ապրումակցում էլ չկա… փաստորեն չկա։


Leave a Comment