
Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, քանի որ կառավարությունն ինքն է, պետությունը ինքն է, ապա Հայրենիքին մատուցած ծառայությունների շքանշանը կարելի է վերանվանել՝ Նիկոլ Փաշինյանին մատուցած ծառայությունների շքանշան։ Իսկ էս դեպքում արդեն փնտրել պետք չի, թե խնդրո անձը ինչ ծառայություններ է մատուցել գլխավոր խնդրո անձին։ Բայց մտահոգվել կարելի է․ քանի որ իշխանական անդրկուլիսներում դափնիների համար ընթացող կռիվները հասարակությանն ի տես են դառնում աքացիների, կեղտոտ բառապաշարի, լաչառության ու հիստերիկ վարքուբարքի տեսքով»։
Աղբյուրը` Կարինե Հարությունյան