«Անտեսելով հայերի ցավը՝ մեկնում են ադրբեջանցի հայասպանների մայրաքաղաք»․ Արման Աբովյան

«Անտեսելով հայերի ցավը՝ մեկնում են ադրբեջանցի հայասպանների մայրաքաղաք»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք ապրում ենք մի ժամանակ, երբ հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության օրը Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն անտեսում է հայերի ցավը և աչք է փակում Արցախի հայաթափման վրա, այլև հենց այդ օրը մեկնում է ադրբեջանցի հայասպանների մայրաքաղաք՝ այն օրը, երբ նրանք հայերի սպանությունը ներկայացնում են որպես իրենց «պատմական ձեռքբերում»։
Հիմա հարց. ո՞վ կարող է անտեսել հայերի ցավը։ Առանց ավելորդ պաթոսի ու սրտաճմլիկ խոսքերի՝ ինքներդ ձեզ պատասխանեք։
Եվ, վերջապես, բավական է էշ-էշ կրկնել, թե իբր «մենք պետք է դադարենք ապրել ողբի մեջ»։ Այդ արտահայտության ներքո թաքնված է ժողովրդի հիշողությունից զրկելու և իրական վտանգները անտեսելու ուղիղ քաղաքականություն։
Մենք հո անասուն չենք»։

Աղբյուրը`   Արման Աբովյան

Leave a Comment