
Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է․ «Ես կարծում էի, որ ամեն ինչ հեշտ կլիներ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների պատճառով։ Բայց նա հիասթափեցրեց ինձ։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ։ Բայց կտեսնենք, թե ինչպես կավարտվի այդ ամենը»։
Պեսկովը նշել է, որ Միացյալ Նահանգները և անձամբ նախագահ Թրամփը պահպանում են իրենց քաղաքական կամքն ու մտադրությունը` շարունակելու ջանքեր գործադրել, որպեսզի նպաստեն ուկրաինական կարգավորմանը։
«Այդ պատճառով, բնականաբար, նախագահ Թրամփը բավականին էմոցիոնալ կերպով է վերաբերվում այս թեմային։ Սա բացարձակապես հասկանալի է»,-ասել է նա։
Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ Պուտինը պահպանել է պատրաստակամությունը կարգավորելու իրավիճակը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով և անում է այդ ուղղությամբ հնարավոր ամեն ինչ, իսկ հակամարտության կարգավորմանը խոչընդոտում են «Կիևը և ԵՄ երկրները»։
Ավելի վաղ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունն վերջ ի վերջո կկարգավորվի։ Նա խոստովանել էր, որ ուկրաինական ճգնաժամի լուծումը նրան թվացել էր որպես պարզ խնդիր` հաշվի առնելով ՌԴ նախագահի հետ լավ հարաբերությունները, բայց իրականում այդ նպատակի հասնելը շատ ավելի բարդ է դարձել։
Դիտումների քանակ2