Սեպտեմբերի 19-ին Ղազախստանում կայացած միջկրոնական միջազգային գագաթնաժողովի շրջանակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Կաթողիկոսը հանդիպել է Ռուսաստանի Պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպման ընթացքում երկու հոգևոր առաջնորդները քննարկել են հայ և ռուս եկեղեցիների պատմական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ «Բացի կրոնական խնդիրներից, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերություններին, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, հայկական եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների հանդեպ Բաքվի իշխանությունների վերաբերմունքին, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում պահվող Արցախի քաղաքական և ազգային գործիչների վիճակին»,- նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրությունում։ Նորին Սրբությունն ընդգծել թ, որ հայ ժողովուրդը խորապես երախտապարտ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պատրիարք Կիրիլը իրենց անհրաժեշտ միջամտությունը […]