Հայտնի է` ինչ են քննարկել պատրիարք Կիրիլն ու Արամ Ա կաթողիկոսը Աստանայում

https://arm.sputniknews.ru/20250919/hajtni-e-inch-en-qnnarkel-patriarq-kiriln-u-aram-a-katvoghikvosy-astanajum-93654859.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93654560_0:0:1600:1201_1920x0_80_0_0_81ec94a6644c72762cebac8a3432654c.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արամ առաջին կաթողիկոս, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, արցախ, հայաստան, ռուսաստան

արամ առաջին կաթողիկոս, մոսկվայի և համայն ռուսիո պատրիարք կիրիլ ա , տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, արցախ, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Աստանայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են հայկական և ռուսական եկեղեցիների միջև պատմական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 8-րդ համագումարի շրջանակում:

Կրոնական հարցերից բացի, հոգևոր առաջնորդները հարցեր և մտահոգություններ են բարձրացրել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի, ադրբեջանական իշխանությունների կողմից եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև արցախցի քաղաքական և ազգային գործիչներին Բաքվում պատանդ պահելու վերաբերյալ։

Այս համատեքստում Արամ Առաջին կաթողիկոսը նշել է, որ հայ ժողովուրդը չափազանց երախտապարտ կլինի, եթե պատրիարք Կիրիլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջնորդեն ադրբեջանական իշխանություններին Արցախում կրոնական, պատմական և մշակութային վայրերի պահպանման և հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար։

Արցախը վերականգնելու հույսը չպիտի կորցնենք․ Արամ Ա–ն ուղերձ է հղել

Նշվում է, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հիսուն տարվա սերտ բարեկամություն ունեն։ Երիտասարդ տարիներ նրանք միշտ միասին մասնակցել են միջեկեղեցական հանդիպումներին և սերտորեն համագործակցել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-18-ն Աստանայում անցկացվող համագումարին ավելի քան 60 երկրների հոգևոր առաջնորդ է մասնակցել։ Համագումարի թեման էր «Կրոնների երկխոսություն. սիներգիա հանուն ապագայի»:

Leave a Comment