Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչև վերջ չստորացնի իրեն ծառայողներին: Արցախի Հանրապետության հանձման օրը հերթական գեներալի կոչումը շնորհեց Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում ծնված ու զինվորական կարիերան անցած արցախցուն` Գարիկ Մովսեսյանին:
Գարիկ Մովսեսյանը Նիկոլին ծառայող Արցախցի այն զինվորականներից է, որ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին` լինելով ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, բացարձակ անտարբերություն է դրսևորել Արցախի վրա ադրբեջանական ագրեսիայի հանդեպ:
Լավ, պար՛ոն «գեներալ», դու քո խղճին ի՞նչ պատասխան ես տալու, քեզ Թարթառի ափին մեծացրած քո Սաթենիկ տատի հիշատակի առաջ ի՞նչ պատասխան ես տալու»: