Ես ամենադժբախտ մարդն եմ այսօր. իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը. Լևոն Տեր-Պետոսյանը 2018թ. ապրիլի 23-ին



2018 թվականի ապրիլի 23-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և մեր ամբողջ ազգը ցնծում էր: Մենք էլ մի բաժակ բարձրացրինք ժողովրդի հաղթանակի համար ու ողջունեցինք, քանի որ այդքան տարի, ի վերջո, պայքարել էինք Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, անկախ նրանից, որ այն ժամանակ Փաշինյանի հետ հարաբերությունները խզված էին:

Հետո գնացինք Տեր-Պետրոսյանի մոտ, տեսանք, որ շատ մռայլ նստած էր:

Ասացինք. «Ամբողջ ազգը ցնծում է, դուք ինչու՞ եք այսքան մռայլ տրամադրությամբ»:

Հենց այդ օրը նա արեց մի արտահայտություն, որը մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս:

Ասաց. «Լսեք, ժողովուրդը կարող է և ցնծա, բայց ես ամենադժբախտ մարդն եմ այսօր: Դուք չեք հասկանում` իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և Արցախը, և Հայաստանը»:

Այդ ժամանակ նույնիսկ ի՛նձ համար դա չափազանցություն թվաց, բայց հիմա տեսնում ենք ինքներս…

Լևոն Զուրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment