Դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են անհայտ ծագման դեղահաբեր


Հասարակություն


ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի՝ ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Գ. Ս.-ին: Վերջինիս կիսավարտիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են անհայտ ծագման 2 ամբողջական դեղահաբ և դեղահաբի՝ տարբեր գույնի ու ձևի կտորներ:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:


Leave a Comment