ՍԱՏՄ–ն հերքում է․ Լավ-նա Շաուրմա–ն որևէ առնչություն չունի 12 անձի սուր աղիքային վարակի հետ

ՍԱՏՄ–ն հերքում է․ Լավ-նա Շաուրմա–ն որևէ առնչություն չունի 12 անձի սուր աղիքային վարակի հետ Հարգելի գործընկեր լրատվամիջոցներ 

Թյուրիմացություն է տեղի ունեցել մեր կողմից հրապարակված ու տարածված նյութում: 

Կասեցվել է Սամվել Շահբազյանին պատկանող  հանրային սննդի օբյեկտը (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որի հետ «Լավ-նա» բրենդը ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:

Խնդրում ենք հիմք ընդունել ՍԱՏՄ պաշտոնական էջում և կայքում հրապարակված տարբերակը, որից հանված է «Լավ-նա Շաուրմա» անունը և նկարը, և դրանք հանել նաև Ձեր հրապարակումներից:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Leave a Comment