Բարսելոնան հայտարարել է, որ չի կարող ընդունել ՊՍԺ-ին Կամպ Նոու մարզադաշտում

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ լիգայի փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, Բարսելոնայի «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Ակումբը շարունակում է աշխատել «Կամպ Նոու» մարզադաշտի բացման համար անհրաժեշտ թույլտվություններ ստանալու ուղղությամբ։ «Բարսելոնան» իր հայտարարությունում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և ակումբի անդամներին՝ մարզադաշտ վերադառնալու այս բարդ գործընթացում ցուցաբերած աջակցության համար։

Խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին», իսկ ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել «Ատալանտայի» նկատմամբ։

Գավաթի գործող հաղթողը Լուիս Էնրիկեի գլխավորած ՊՍԺ-ն է, որը եզրափակչում 5:0 հաշվով ջախջախել է «Ինտերին»։

Leave a Comment