Նեգրեյրայի որդին ցուցմունք է տվել Բարսելոնայի դեմ — Armsport.am

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեյրայի որդին՝ Խավիեր Էնրիկեսը, ցուցմունք է տվել դատարանում, հայտնում է Marca-ն։

Քննության տվյալներով՝ 2001–2018 թվականներին Խոսե Նեգրեյրան «Բարսելոնայից» ստացել է մոտ 7.5 միլիոն եվրո՝ խորհրդատվական ծառայությունների համար, ինչը կարող է համարվել ծառայողական էթիկայի լուրջ խախտում։ Գործի քննությունը շարունակվում է 2023 թվականից։

Էնրիկեսը պնդել է, որ «Բարսելոնայից» իր հորը փոխանցված 7.5 միլիոն եվրոն կապված չէր մրցավարական հաշվետվությունների հետ։ Ընդ որում, նա խոստովանել է, որ ինքը անձամբ ստացել է 60 հազար եվրո «Բարսելոնայից»՝ մրցավարության վերաբերյալ հաշվետվություններ տրամադրելու համար, սակայն հայտարարել է, որ տեղյակ չի եղել իր հոր և կատալոնական ակումբի միջև կապերի մասին։

Leave a Comment