Տավուշում է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակությունը

Տավուշում է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակությունը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար Վալերի Սեմյոնովի գլխավորած պատվիրակությանը։

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, նրա հնարավորությունները, զարգացման հեռանկարները և համագործակցության ուղիները։

Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակներն իրենց հերթին ներկայացրել են իրենց տարածաշրջանը՝ քննարկելով ինչպես արդեն ձևավորված, այնպես էլ նոր համագործակցությունների հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով՝ որպես փոխադարձ հարգանքի և համագործակցության պատրաստակամության խորհրդանիշ։

Այցի շրջանակում պատվիրակությունը հյուընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և մասնակցեց «РУССКИЙ ДОМ»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը, որի ավարտին ևս կողմերը փոխանակվեցին հուշանվերներով։

Կրասնոյարսկի երկրամասի պատվիրակության ներկայիս այցը Տավուշի մարզ կարևոր քայլ է միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության զարգացման և մարզի տնտեսության մեջ սպասվող ներդրումների արդյունավետության տեսանկյունից։

Leave a Comment