Դիտարկվել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան ճանապարհի շինարարության ընթացքը

Դիտարկվել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան  ճանապարհի շինարարության ընթացքը

Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հետ հետևել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ 2,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է Կառավարության միջոցներով։

Տեղադրվել են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր,  տեղադրվում է ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։

Leave a Comment