Աֆղանստանում գործող թալիբանների կառավարությունը համալսարանների ուսումնական համակարգից հեռացրել է կանանց հեղինակած գրքերը՝ նոր արգելքի շրջանակում, հայտնում է BBC-ն:
Մոտ 140 գիրք, որոնք գրվել են կանանց կողմից (օրինակ՝ «Անվտանգություն քիմիական լաբորատորիայում»), հայտնվել են «մտահոգող» 680 գրքերի ցուցակում՝ «շարիաթին և թալիբանների քաղաքականությանը հակասելու» պատճառաբանությամբ։
Համալսարաններին նաև հայտնել են, որ 18 առարկա այլևս չի կարող դասավանդվել, այդ թվում՝ արգելում է մարդու իրավունքների և սեռական ոտնձգությունների մասին ուսուցումը։ Թալիբանների պաշտոնյան ասել է, որ դրանք «հակասում են շարիաթի սկզբունքներին և համակարգի քաղաքականությանը»։
Այս հրահանգը թալիբանների կողմից իշխանության վերադարձից (չորս տարի առաջ) ի վեր ներդրված սահմանափակումներից վերջինն է։
2021 թվականին իշխանության վերադառնալուց ի վեր թալիբները խստացրել են կանանց արտաքին տեսքի և վարքագծի նկատմամբ վերահսկողությունը։
ՄԱԿ-ի առաքելությունը 2025թ. հուլիսին մտահոգություն էր հայտնել Քաբուլում կանանց և աղջիկների ձերբակալությունների վերաբերյալ, որոնք, ըստ իշխանությունների, խախտել են հիջաբի կանոնները:
