ՀՀ ժամանելիս տեղափոխել բացառապես ձեզ պատկանող բջջային հեռախոսներ. ՊԵԿ-ը կոչով դիմել է քաղաքացիներին

ՊԵԿ-ը հորդորել է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ

ՀՀ ժամանելիս տեղափոխել բացառապես ձեզ պատկանող բջջային հեռախոսներ. ՊԵԿ-ը կոչով դիմել է  քաղաքացիներին


ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբեր․/Նովոստի Արմենիա/. ՊԵԿ-ը հորդորել է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող բջջային հեռախոսներ։


Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը հորդորում է Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։


Միաժամանակ, Կոմիտեն կոչ է արել քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։


«Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները»,-նշվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ՝ հիշեցնելով, որ   զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։


 


 


Leave a Comment