Ֆեներբահչեն գլխավորելը սխալ որոշում էր․ Մոուրինյուն՝ Բենֆիկայի գլխավոր մարզիչ

«Բենֆիկայի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ սխալ է թույլ տվել՝ գլխավորելով «Ֆեներբահչեն»: Պորտուգալացի մասնագետը թուրքական գրանդը ղեկավարել է 2024 թվականի հուլիսից մինչև 2025 թվականի օգոստոսը:

– Կարծում եք՝ սա իդեալական պա՞հ է «Բենֆիկա» վերադառնալու համար:

– Ինձ համար իդեալական պահը աշխարհի լավագույն ակումբներից մեկը մարզելն է: Իմ կարիերան մինչ օրս հագեցած է եղել. ես աշխատել եմ աշխարհի խոշորագույն ակումբներում՝ տարբեր երկրներում:«Ֆեներբահչեն» գլխավորելը սխալ որոշում էր: Դա իմ մակարդակը չէր: Այդուհանդերձ, ես մինչև վերջին օրը նվիրված աշխատել եմ: Իհարկե, ես տխրեցի, երբ հեռացա «Ֆեներբահչեից», ինչպես հիմա Բրունու Լաժեն՝ «Բենֆիկայից» հեռացված լինելու պատճառով: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հեռացնում են: Բայց «Բենֆիկան» մարզելը վերադարձ է իմ մակարդակին, իսկ իմ մակարդակը աշխարհի խոշորագույն ակումբներն են: — Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է A Bola-ն:

Leave a Comment