Ոչ ոք չպետք է բանտարկվի քաղաքական գործունեության պատճառով. ԱՄՆ կոնգրեսականը՝ Կարապետյանի և հոգևորականների կալանավորման մասին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կրկին քննադատել է հոգևորականների և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը Հայաստանում։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Շերմանը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերը հիմնված են ժողովրդավարության վրա, և «կարևոր է, որ Երևանն ունենա ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ»։

«Բարձրաստիճան հոգևորականների, շատ հայտնի հայ գործարարի դեմ առաջադրվել են այս կամ այն ​​տեսակի մեղադրանքներ։ Եվ թույլ տվեք ասել, որ մենք պետք է տեսնենք արդար, ազատ ընտրություններ, որոնց ընթացքում ոչ ոք չի բանտարկվի, ոչինչ չի բռնագրավվի սովորական քաղաքական գործունեության համար», – հայտարարել է կոնգրեսականը։

Հուլիսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչ Շերմանը դատապարտել էր Կարապետյանի և հոգևորականների ձերբակալությունը և կոչ արել Հայաստանի իշխանություններին պահպանել ժողովրդավարական սկզբունքները։

Leave a Comment