🎥 ՉԼ․ Բրյուգեն ջախջախեց Մոնակոյին, Բայերը փրկվեց պարտությունից — Armsport.am

«Բայերը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն Ստեյդիում» մարզադաշտում՝ 2:2։

Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց «Կոպենհագենի» հարձակվող Յորդան Լարսոնը։ «Բայերը» հավասարեցրեց հաշիվը խաղի ավարտից 8 րոպե առաջ՝ պաշտպան Ալեքս Գրիմալդոյի գոլով։ 87-րդ րոպեին «Կոպենհագենը» կրկին առաջ անցավ՝ Ռոբերտի խփած գոլով։ Սակայն ավելացված ժամանակում «Բայերին» ոչ-ոքի պարգևեց «Կոպենհագենի» պաշտպան Պանտելիս Հացիդիակոսի ինքնագոլը։

Բելգիական «Բրյուգեն» տնային խաղում վստահ հաղթանակ տարավ «Մոնակոյի» նկատմամբ՝ 4:1։ Առաջին խաղակեսում բելգիական ակումբը 12 րոպեի ընթացքում երեք գոլ խփեց՝ ապահովելով գերիշխող դիրք խաղում։

«Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլյուշը խաղի 10-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հաշիվը։

Մրցաշարային աղյուսակը

Leave a Comment