Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը (77 կգ) 5։1 հաշվով հաղթել է իրանցի մարզիկ Ալիրեզա Աբդևալիին և անցել 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։
Նրա մրցակիցը եզրափակչում կլինի օլիմպիական չեմպիոն, ճապոնացի Նոա Կուսական։
Քառորդ եզրափակչում Ամոյանը 3։1 հաշվով առավելության էր հասել թուրք մրցակից Ահմեդ Իլմազիի նկատմամբ։ Ամոյանը ժամանակից շուտ՝ 10-0 հաշվով, հաղթել էր նաև լեհ մարզիկին և դուրս եկել առաջնության 1/4 եզրափակիչ:
Առաջնություն անցկացվում է սեպտեմբերի 13-21-ը։
