ՀՀ–ն կարևորում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության մանդատի իրացումը

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասն անդրադարձ են կատարել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ ԱԳՆ-ի` զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով»,– ասված է հայտարարությունում։

Տեղեկացվում է, որ նախարար Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։

Leave a Comment