Ֆրանսիայի մի քանի քաղաքներում ձերբակալվել է երեսուն ցուցարար


Միջազգային


Փարիզի արևելքում ոստիկանությունը արցունքաբեր գազով և մահակներով ցրել է ավտոբուսային կայարանի մուտքը փակող ցուցարարներին։

Այս մասին հաղորդել է Parisien թերթը։

«Ոստիկանությունը ուժ և մահակներ է կիրառել Լագնի փողոցում ավտոբուսային կայարանը փակող ցուցարարների դեմ։ Իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել, մինչդեռ ցուցարարները պատասխանել են ծխային ռումբերով», – նշվում է հոդվածում։

BFMTV-ի տվյալներով՝ բողոքի ցույցը սկսվել է առավոտյան ժամը 6:00-ին։ Ավտոբուսի վարորդները միացել են նրանց։

Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 30 ցուցարարի։

Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։ Բախումներ են տեղի ունեցել նաև Թուլուզում, Բրեստում և Մարսելում։


Leave a Comment