Քննարկվել են վերամշակման արդյունաբերության և թափոնների կառավարման ոլորտի տնտեսական հիմնախնդիրները


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հանդիպել է թափոնների կառավարման ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների, «Հայաստանում վերամշակողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետների հետ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման արդյունաբերության և թափոնների կառավարման ոլորտում առկա տնտեսական հիմնախնդիրները, ոլորտի զարգացման ուղիները, ինչպես նաև նախարարության կողմից ոլորտին տրամադրվելիք հնարավոր և ակնկալվող աջակցության մեխանիզմները։

Դիտումների քանակ2

Leave a Comment