Միքայել արք․ Աջապահյանի դատական գործով մաթեմատիկական ճշտության խախտումներ կան, որոնք ակնհայտ հուշում են քաղաքական հետապնդման մասին. ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում ասում է Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Փաստաբանի կարծիքով՝ դատական գործընթացն անցկացվում է «ամենապրիմիտիվ և ամենակոպիտ խախտումներով», և դատավորը կայացնելու է մեղադրական դատավճիռ։