https://arm.sputniknews.ru/20250918/erevanum-shaurma-uteluc-hetvo-12-andzi-mvot-sur-aghiqajin-varak-e-akhtvorvoshvel-93580525.html
Երևանում շաուրմա ուտելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել
Երևանում շաուրմա ուտելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել
Sputnik Արմենիա
Ստուգումների արդյունքում հիգիենայի պահանջների կոպիտ խախտումներ են արձանագրվել, սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, նմուշներն ուղարկվել են լաբորատոր… 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T15:10+0400
2025-09-18T15:10+0400
2025-09-18T15:11+0400
շաուրմա
թունավորում
երևան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93579019_0:215:946:747_1920x0_80_0_0_e0f4b918a7bb7a60d6dda6955a84d651.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik․ Երևանում գործող «Լավ-նա շաուրմա»-ում սնվելուց հետո 12 անձի մոտ սուր աղիքային վարակ է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:Մասնավորապես, չի եղել տաք ջուր, օդափոխության համակարգը եղել է կեղտոտ, շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել, սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման և այլն։Սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93579019_0:203:946:913_1920x0_80_0_0_4a3ff8ffec5fce98f7b2f26d44e54ca1.jpg
շաուրմա, թունավորում, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
շաուրմա, թունավորում, երևան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Ստուգումների արդյունքում հիգիենայի պահանջների կոպիտ խախտումներ են արձանագրվել, սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) հաղորդագրություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ։ Նրանք բոլորն էլ սնվել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող «Լավ-նա շաուրմա»-ում։
ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում։ Նմուշառում է կատարվել առկա հումքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության:
Պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:
Մասնավորապես, չի եղել տաք ջուր, օդափոխության համակարգը եղել է կեղտոտ, շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել, սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման և այլն։
Սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։