Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ. Գագիկ Սուրենյան – 5tv

Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն։ Դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կանխատեսումների համաձայն, վաղը կեսօրից հետո սպասվում են առատ տեղումներ։ Վաղը հանրապետության տարածքում սպասվում է  անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում քամու ուժգնացում, կարկուտ։ Ցիկլոնն իր հետ կբերի արկտիկական ցուրտ հոսանքներ, ուստի երկրի ողջ տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ կնվազի մինչև 12 աստիճանով։

Leave a Comment