ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության ընթացքում ոստիկաններ են զոհվել, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ երկու ոստիկան ծանր վիրավորում է ստացել։ ԶԼՄ-ն հավելել է, որ հրաձգությունն սկսվել է ոստիկանների հետաքննության ժամանակ։
Հրաձգությունը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգի Սփրինգ գրով քաղաքում գտնվող մոտակա դպրոցական շրջանում։ Մոտ 2500 բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքում ժամանակավորապես սահմանափակվել է տեղաշարժը։ Քաղաքի դպրոցը, ըստ աղբյուրի, չի տուժել:
