Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Թրամփը Պետական այցով Բրիտանիայում է, որտեղ առաջինն արժանացել է թագավորի շքեղ ընդունելությանը:
Բրիտանական այցը Թրամփի համար կունենա կարևոր, այսպես ասած՝ հանգրվանային նշանակություն: Լոնդոնը նրա «երկրորդ գալստյան» գլխավոր հակառակորդն է, որպես ուլտրալիբերալ-գլոբալիստական արևմուտքի հենակետ:
Թրամփի ճանապարհին այսօր գործնականում ամենուր առաջին հերթին Լոնդոնի ոտքն է:
Թրամփը «կկտրի՞» այդ ոտքը, թե՞ կհամաձայնի պայմաններին, որի դիմաց ոտքը «հետ կքաշվի»:
Այս հարցի պատասխանը մենք իհարկե չենք տեսնի միանգամից: Այն կզգացվի Թրամփի հետագա քաղաքական վարքագծից: Միայն թե պետք է նկատել, որ նրա համար ըստ էության դիլեմա է՝ պայմանավորվել «ոտք դրած» Լոնդոնի՞, թե՞ ձեռք-ձեռքի տված Մոսկվայի-Դելիի ու Պեկինի հետ»: