Սեպտեմբերի 20-ին՝ բացառիկ միջոցառում Երևանում․ «Ներդրումներ․ անշարժ գույքը VS ֆոնդային շուկա»

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում կկայանա հետաքրքիր և նոր ձևաչափի միջոցառում, որի նպատակն է ներկայացնել երկու ամենատարածված ներդրումային ուղղությունները՝ անշարժ գույքն ու ֆոնդային շուկան։

Միջոցառման ընթացքում բանախոսները կներկայացնեն իրենց փորձը, փաստարկները և կարծիքները, ինչը կօգնի մասնակիցներին կողմնորոշվել, թե որ ուղղությունն է ավելի շահավետ։

Անշարժ գույքի ներդրումների կողմը ներկայացնում է․

Սարգիս Ներսեսյան, Mixxup անշարժ գույքի ընկերության տնօրեն։
Ավելի քան 15 տարվա ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ ներդրումային նախագծերի ուսումնասիրության, ստեղծման և կառավարման աշխատանքներին։ Այսօր, ղեկավարելով Mixxup-ը, իր գիտելիքներն ու փորձը կիրառում է հաճախորդներին աջակցելու համար՝ կայացնելով արդյունավետ և տեղեկացված ներդրումային որոշումներ։

Ֆոնդային շուկայի ներդրումների կողմը ներկայացնում է․

Էրիկ Սողոյան, Freedom Broker Armenia-ի ավագ ֆինանսական խորհրդատու։
Ֆինանսական կառավարման մագիստրոս Սողոյանը մասնագիտացած է միաձուլումների և ձեռքբերումների (M&A), լևերաժային գնումների (LBO), գնահատման և ռազմավարական որոշումների ոլորտներում։ Նա FP&A փորձ ունի բանկային և պետական կառույցներում, ինչպես նաև համագործակցել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ՝ ֆինանսների հասանելիության ընդլայնմանն ուղղված ծրագրերի շրջանակներում։ Ներկայումս իր խորհրդատվությամբ աջակցում է Freedom Broker Armenia-ի հաճախորդներին։

Այս բաթլ-քննարկումը հնարավորություն կտա լսել ոլորտի առաջատար փորձագետներին, համեմատել երկու ներդրումային մոտեցումների առավելություններն ու ռիսկերն և ստանալ պատասխաններ կարևոր հարցերին։

Գրանցման հղում՝ https://shorturl.at/eiWd5

Տեղերը խիստ սահմանափակ են

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 20, 2025
Վայրը՝ Սինոփսիս բիզնես կենտրոն, Արամյան 2/4, Երևան

Leave a Comment