ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ:
Մասնագետները ծանոթացել են Եղեգիս գյուղի 14-րդ դարի Սբ Ստեփանոս (Զորաց) եկեղեցու վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Խորան» բարեգործական հիմնադրամի ջանքերով։
Հաջորդիվ աշխատանքային խումբը այցելել է Սմբատաբերդ ամրոց, որտեղ այս տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել են պեղման-մաքրման աշխատանքներ։