Ադրբեջանը կավելացնի պաշտպանական և անվտանգային ծախսերը, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Ֆինանսների նախարարությանը։ Ադրբեջանը 2026-ի բյուջեի համաձայն նախատեսում է ավելի քան 5 մլրդ դոլար (8,7 մլրդ մանաթ) հատկացնել այդ երկրի պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի համար։ Ըստ աղբյուրների՝ գումարի չափը 3,8 տոկոսով ավելին է 2025-ի համար նախատեսած կանխատեսումից։ Ադրբեջանը 2025-ի համար նախատեսել էր շուրջ 3,9 մլրդ դոլար (6,65 մլրդ մանաթ), ինչը 6,6 տոկոսով քիչ էր 2024-ի համար նախատեսած գումարից։