Վրաստանն օգոստոսին ամբողջությամբ մարել է Հայաստանից վերցրած իր բոլոր պարտքերը


Ընթացիկ տարվա օգոստոսին Վրաստանն ամբողջությամբ մարել է իր պարտքը յոթ երկրների ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Նիդեռլանդների նկատմամբ։ Այդ տեղեկատվությունը արտացոլված է Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված վիճակագրության մեջ, որը ներկայացնում է «Գրուզիա օնլայն»-ը։

Հուլիսի 31-ի դրությամբ այս երկրների նկատմամբ պարտքը կազմել է.

Ռուսաստան՝ 3.997 միլիոն դոլար

Թուրքիա՝ 1.139 միլիոն դոլար

Ղազախստան՝ 636.000 դոլար

Ադրբեջան՝ 585.000 դոլար

Հայաստան՝ 516.000 դոլար

Իրան՝ 427.000 դոլար

Նիդեռլանդներ՝ 12.000 եվրո

Ինչպես նշել է BMG-ն, տարածաշրջանի վեց երկրների դեպքում սա այսպես կոչված «պատմական պարտքն» էր, որը կուտակվել էր անկախության առաջին տարիներին և վերակառուցվել 2004 թվականին՝ Փարիզի վարկատուների ակումբի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում։

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2003 թվականի վերջին Վրաստանի պարտքը Ռուսաստանին կազմել է 156,9 միլիոն դոլար, Թուրքիային՝ 54,3 միլիոն դոլար, Ղազախստանին՝ 27,8 միլիոն դոլար, Հայաստանին՝ 19,6 միլիոն դոլար, Ադրբեջանին՝ 16,2 միլիոն դոլար և Իրանին՝ 12,8 միլիոն դոլար։

2025 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը կազմել է 9,1 միլիարդ դոլար։ Երկրի հիմնական վարկատուներն են միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Համաշխարհային բանկը (ՀԲ) և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)։ Երկկողմ վարկատուներից Վրաստանի ամենամեծ պարտքերը Ֆրանսիայինն են (729,3 միլիոն եվրո) և Գերմանիային (509,7 միլիոն եվրո)։

Leave a Comment