Թոշակի անցնելիս քաղաքացիների եկամուտները առնվազն երեք անգամ կրճատվում են․ Հրայր Կամենդատյան

 

Գնաճի, ինչպես նաև պետական բյուջեի և միջին աշխատավարձի 74%-ով աճի պայմաններում թոշակների միջին չափը աճել է ընդամենը 20%-ով, ինչը վկայում է, որ թոշակառուի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում քաղաքացիների եկամուտները կրճատվում են առնվազն երեք անգամ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Կամենդատյանը նշել է, որ Հայաստանում նվազագույն թոշակի չափը կազմում է 36 հազար դրամ (մոտ 93 դոլար), այնինչ Ադրբեջանում՝ 188 դոլար, Վրաստանում՝ 148 դոլար, Թուրքիայում՝ 505 դոլար։

«Այս թվերին տիրապետում են նաև իշխանությունները, բայց նրանք կարծում են, որ կարող են խնդրից խուսափել՝ հասարակությանը մանկական սուտ պատմելով։ Ռեժիմի ղեկավարի՝ թոշակների չափը հինգ անգամ աճելու մասին հայտարարությունները սուտ են։ Հինգ անգամ կատարված գործողությունը չի նշանակում, որ կենսաթոշակների չափը հնգապատկվել է»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment