ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժպ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։
Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Բաբայանն արձակուրդից չի վերադառնա և կազատվի զբաղեցրած պաշտոնից։
Հիշեցնենք, որ օրերս լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Կարապետյանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց իր աշխատավայրի մոտ անհայտ անձի կողմից բռնության էր ենթարկվել։ Միջադեպով պայմանավորված՝ հարուցվել է քրեական գործ։
Մերի Մանուկյան
–00—ՅՄ