Վրաստանը մարել է ՌԴ-ին, Ադրբեջանին, Հայաստանին, Թուրքիային ունեցած պարտքը

Վրաստանը լիովին մարել է իր արտաքին պարտքը Ռուսաստանին և 6  այլ վարկատու երկրներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։

Ռուսաստանից բացի՝ Վրաստանը 2004 թվականի պարտքի վերակառուցման համաձայնագրի շրջանակում մարել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Հայաստանի, Իրանի և Նիդերլանդների պարտքերը։

Վրաստանի Ֆինանսների նախարարության համաձայն՝ վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։

Leave a Comment