Կրեմլը նշել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման նախընտրելի միջոցները

Ռուսաստանի համար շարունակում է նախընտրելի մնալ Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շարունակում ենք հայտարարել, որ մեզ համար նախընտրելի է ուկրաինական ճգնաժամի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով», – ասել է Պեսկովը լրագրողներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, համոզմունք էր հայտնել, որ նման հանդիպում դժվար թե ստացվի:

Leave a Comment