Ադրբեջանական սփյուռքի առաջնորդին զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից – Նորություններ 17.09.2025

Լուսանկարը՝ pastinfo.am

Լուսանկարը՝ pastinfo.am

Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավար միավորման նախագահ Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել։ Այս մասին հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Ադրբեջանական սփյուռքի առաջնորդի ռուսական անձնագիրը չեղյալ է հայտարարվել՝ նշում են դրանք։ Նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2000-ականներին։

Հիշեցնենք, որ Բախտիյար Հասանովը Մոսկվայի ադրբեջանցիների ազգային մշակութային ինքնավար միավորման նախագահ է ընտրվել 2022 թվականին։

Leave a Comment